Այս էջում պարբերաբար տեղադրում ենք օգտակար խորհուրդների հղումներ, որոնք, հուսով ենք, կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել ավիատոմսեր գնելիս, օդային ճանապարհով ուղևորվելիս և հանգիստը կազմակերպելուն առնչվող այլ օգտակար տեղեկատվություն:

Դու ևս կարող ես տարածել քո տեղեկատվությւնը:
Տեղադրիր կայքի հղումը և սեղմիր "Պահպանել": Ըստ ցանկության` օգտվիր տվյալները խմբագրելու և պատկեր ներբեռնելու հնարավորությունից:
Հնարավոր է առաջարկը տեղադրել նաև առանց հղման. ուղղակի լրացրու համապատասխան դաշտերը ստորև և սեղմիր "Պահպանել":


Ինֆորմացիոն «աղմուկից» (սպամ, էթիկայի կանոնները խախտող հրապարակում, թեմայի հետ կապ չունեցող հոդվածներ և այլն) խուսափելու համար տեղադրվող բոլոր նյութերը քննվում են մոդերատորների կողմից՝ նախքան հրապարակվելը: Կարգազանց կայքերը կբլոկավորվեն:

 

 

 






16-06-18
01-09-16
21-08-16



Ավիատոմսեր, Ավիատոմսերի գներ ...

 


Նրանք, ովքեր երբևէ ճանապարհորդել են գիտեն, որ ավիատոմսերի գները նույնն են բոլոր տուրիստական ընկերություններում և ավիատոմսերի վաճառքի կետերում:
Ազատ շուկայական հարաբերություններում անգամ, նույն ավիաընկերության նույն ուղղության ավիատոմսերի արժեքները չեն տարբերվում, քանի որ տուրիստական ընկերությունները դրանք վաճառում են պայմանագրային գներով: Ավիաընկերության հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ տուրիստական ընկերությունները տոմսերը պետք է վաճառեն առանց հավելավճարի: Իսկ վաճառողի եկամուտը գոյանում է ավիաընկերության կողմից տրվող բոնուսներից՝ տոմսերի վաճառքից հետո: Անգամ որոշ պայմանագրերում նշված են, որ գնից էժան վաճառել էլ չի կարելի, որպեսզի անբարեխիղճ մրցակցող ընկերությունները չդեմպինգեն:

Եթե կհանդիպեք ընկերության, որը կոնկրետ ուղղության ավիատոմսը վաճառում է փոքր ինչ էժան, քան այլ գրասենյակում է, եզրակացրեք, որ վերջինս անբարեխիղճ մրցակցող է (դեմպինգ): Ճիշտ է, ձեռնտու է դառնում նրանցից տոմս գնելը, սակայն եղեք զգույշ, որպեսզի նույն ընկերություններից հյուրանոցի ամրագրում պատվիրելիս՝ անբարեխիղճ կազմակերպության զոհ չդառնաք. դեմպինգ կատարող, այլ տնտեսվարողների աշխատանքը չհարգող, էժան գնով, այլ ոչ անբիծ աշխատանքով հաճախորդ գրավող գործակալությունը հաճախորդի շահերն էլ ոտնահարելու ունակ կլինի:

Չարթերային չվերթների ավիատոմսերը հնարավոր չէ ձեռք բերել օնլայն համակարգերից, քանի որ այդ համակարգերում առաջարկվում են միայն ռեգուլյար չվերթների տոմսերը: Չարթերները կազմակերպվում են միայն պիկ սեզոնին, խիստ ընտրովի ուղղություններով՝ որոնք ըստ նախնական ուսումնասիրությունների, կամ նախորդ տարիների փորձի, ամենապահանջվածներն են: Այդ թռիչքները, որպես կանոն, կազմակերպվում են գնված ավիատոմսը վերադարձի ենթակա չլինելու պայմանով: Ուստի տուրիստական ընկերություն դիմելիս այս փաստը հաշվի առեք՝ անախորժ իրավիճակներից խուսափելու համար: Չարթերային չվերթներ իրականացնողները խիստ որոշակի դեպքերում են թույլատրում ավիատոմսերում անվանափոխություն կատարել: Եվրոպական ուղղությունների թռիչքների ավիատոմսերը տուրիստական ընկերություններում ենթակա են վերադարձի առանց պահումների՝ դեսպանատանը թռիչքի երկիր մուտքի արտոնագրի մերժման դեպքում:


Այս էջում տեղադրվում են խորհուրդներ և տեղեկատվություն, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել ավիատոմսերի վաճառք ( aviatomseri vacharq ) իրականացնող կազմակերպությունից ավիատոմսերի գներ ( aviatomseri gner ) ճշտելիս, հասկանալ թե երբ գնել, որպեսզի տրամադրեն ամենամատչելի ավիատոմսերի արժեքները և այլն: